Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք «ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի 2 հոդվածներում փոփոխություններ մտցնելու մասին։ Փոփոխությունները նախատեսում են խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղափոխել 2016թ. դեկտեմբերից սեպտեմբեր: Օրենքը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։ Օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից 2015թ. հուլիսի 3-ին և հաստատվել է Դաշնային խորհրդի կողմից 2015թ. հուլիսի 8-ին։ «Պետդումայի պատգամավորների ընտրությունը կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 3-րդ կիրակի օրը»,- ասվում է օրենքում։
Բավ է պառակտվել