08-07-2014 10:54

ԼՂ խնդրում Պուտինն առանձի՞ն է սկսել խաղալ

«Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շուրջ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, կարծես առանձին են գործում՝ ղարաբաղյան կարգավորման ակնկալիքների առումով ավելի ակտիվ հանդես գալով։ Մինչդեռ Մոսկվան կարծես այլ խաղ է սկսել ղարաբաղյան կարգավորման շուրջ, առանձնանում է մյուս միջնորդ երկրների քայլերից։
Թերեւս առաջին անգամ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ընդգծված առանձին են հանդես գալիս, իսկ Մոսկվան առավել պասիվությամբ՝ թերևս Բաքվի հետ փորձում է այլ պայմանավորվածությունների գալ Ադրբեջանի՝ Եվրասիական միությանը անդամակցության հնարավորությունների և դրա դրական ելքի դեպքում ԼՂ-ի խնդրում Բաքվի պահանջները հնարավորինս բավարարելու հարցում»,-գրում է «Առավոտ»-ը: