Բավ է պառակտվել
15-03-2016 11:29

Պուտինը դուրս է բերում ռուսական զորքերը Սիրիայից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: Նրա խոսքով` հանձնարարականը, որը դրվել էր բանակի առաջ «ընդհանուր առմամբ կատարվել է»:

Այս հայտարարությամբ ՌԴ առաջնորդը հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ ՊՆ-ի առաջ դրված հանձնարարությունները, ընդհանուր առմամբ, իրագործվել են: Այդ իսկ պատճառով հրամայում եմ վաղվանից սկսել մեր զինվորական խմբերի մի մասի դուրս բերումը Սիրիայից», - ասել է Պուտինը նախարարների հետ հանդիպմանը:

Նա հույս է հայտնել, որ ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից լավ խթան կդառնա այդ երկրի քաղաքական ուժերի միջև բանակցային գործընթացի համար:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական կետերը Տարտուսում և Խմեյմին ռազմաբազայում կշարունակեն աշխատել նախկին ռեժիմով:

Նախագահը հանձնարարել է Լավրովին ակտիվացնել ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայում խաղաղ գործընթացի կազմակերպման գործում:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ համաձայնեցրել է ռուսական զորքերի դուրս բերումը Սիրիայից: