Բավ է պառակտվել
21-11-2017 17:21

Պուտինը բարձր է գնահատել հայ-ռուսական երկխոսությունն ու համատեղ ծրագրերի առաջխաղացումը

Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, կողմերը խթանում են տնտեսության և էներգետիկայի, տրանսպորտի և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի համատեղ նախաձեռնությունները: Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը Երևանում կայացած «Ռուսաստան-Հայաստան. Ընկերություն՝ փորձված ժամանակով» անվանումը կրող պատմա-վավերագրական ցուցահանդեսի ժամանակ ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
« Կարևոր է, որ այսօր ռուս-հայկական երկխոսությունը հաջողությամբ զարգանում է, լցվում է ռեալ գործերով և ապագայի ծրագրերով: Երկու երկրներն էլ զբաղվում են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ռազմա-տեխնիկական համագործակցության համատեղ նախաձեռնությունների առաջխաղացմամբ, զարգացնում են փոխգործակցությունը մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում, աջակցում են միմյանց համաշխարհային հարթակում»,- ասված է փոստաթղթում:
ՌԴ առաջնորդը նաև վստահություն է հայտնել, որ « ցուցահանդեսը կարևոր իրադարձություն կդառնա երկու երկրների կյանքում, իսկ ներկայացված նյութերը կցուցադրեն երկկողմ հարաբերությունների վստահելի բնույթը»:
« Ռուսաստանն ու Հայաստանը միայն լավ հարևաններ չեն, մեզ միավորում են պատմության ծավալուն էջերը, նախնիների սխրանքների համար ունեցած հպարտությունը, բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները, որոնք մենք անկեղծորեն փայփայում ենք»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: