16-11-2016 09:39

Պուտինը Ուլյուկաևին ազատել է Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Ուլյուկաեւին ազատել է Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից ՝ վստահությունը կորցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ քննությունը հայտնել էր Ուլյուկաեւի գործով ծանրակշիռ ապացույցների առկայության մասին։ Նախարարի ձերբակալության մասին հայտնի է դարձել նոյեմբերի 15-ին։ ՔԿ տվյալներով, նա 2մլն դոլարի չափով կաշառք էր վերցրել, որպեսզի դրական գնահատական տա, ինչի շնորհիվ «Ռոսնեֆթը» կկարողանար իրականացնել «Բաշնեֆթի» պետփաթեթը ձեռք բերելու գործարքը։ Դատարանը Ուլյուկաեւի նկատմամբ խափանման միջոց է սահմանել տնային կալանքը՝ մինչեւ 2017-ի հունվարի 15-ը։