Բավ է պառակտվել
18-04-2015 13:03

Պուտինը մեկնաբանություն է արել Time ամսագրում՝ ազդեցիկ մարդկանց ցուցակը գլխավորելուց հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Time ամսագրի՝ երկրագնդի ամենաազդեցիկ մարդ անվանակարգում իր օգտին քվեարկած ընթերցողները այդ քայլով արտահայտել էին իրենց հարգանքը Ռուսաստանի նկատմամբ: 
Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Վեստի» հաղորդաշարի ժամանակ: 
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է նաև, որ անտարբեր է ամեն տեսակի վարկանիշների նկատմամբ: Նրա խոսքերով «պետության ղեկավարի ազդեցությունը կարելի է գնահատել հիմնականում տվյալ պետության տնտեսական ուժով և պաշտպանությունով»: