06-04-2016 14:32

Պուտինն ու Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղի հարցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պետությունների նախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակի եւ խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցի շուրջ։ «Պուտինը տեղյակ է պահել ռուսական կողմից ձեռնարկվող միջնորդական քայլերի մասին, որոնց նպատակն է նպաստել իրավիճակի կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։