05-04-2016 18:52

Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է Ղարաբաղի իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Կրեմլը: Մանրամասն քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի, Պուտինը կողմերին կոչ է արել շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել եւ իրականացնելու է միջնորդական ջանքեր, որոնք կոչված են նպաստել մթնոլորտի նորմալացմանը: Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերսկսման կարեւորությունը՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կապ պահպանել տարբեր ձեւաչափերով: