Բավ է պառակտվել
11-08-2016 13:39

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղրիմում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղրիմի քաղաքացիների եւ ենթակառուցվածների օբյեկտների անվտանգության լրացուցիչ միջոցները «թերակղզում ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական գործողության կանխման հետ կապված», հայտնում է Ղրիմի մամուլի ծառայությունը:

Մանրամասն քննարկվել են Ղրիմի ցամաքային սահմանին, ծովային ակվատորիայում եւ օդային տարածքում հակաահաբեկչական անվտանգության միջոցների սցենարներ, նշված է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությանը մանրամասն քննարկվել են նաեւ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ՌԴ նախագահի` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի առաջնորդների հետ միջազգային հանդիպումների արդյունքում: