Բավ է պառակտվել
17-09-2016 14:55

Պուտին. ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով համաձայնագրի հրապարակումը ցույց կտա, թե ով ինչ չի կատարու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, թե ԱՄՆ-ն ինչու չի ցանկանում հրապարակել Սիրիայի հարցով համաձայնագիրը:

«Ըստ երեւույթին, չեն ցանկանում հրապարակել զուտ այն պատճառով, որ համաշխարհային, ամերիկյան, ռուս հանրության համար հասկանալի կլինի, թե իրականում ով ինչ չի կատարում»,- ասել է Պուտինը:

Նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը դեռեւս չի կատարել ահաբեկիչներին ընդդիմության առողջ հատվածից զատելու պարտավորությունը:

Միեւնույն ժամանակ, Պուտինը հավելել է, որ Սիրիայի հարցով համաձայնությունների առումով Ռուսաստանն ավելի շուտ դրական է տրամադրված:

«Բնականաբար, մենք այն չենք բացահայտի, քանի դեռ մեր ամերիկացի գործընկերները դրան համաձայն չեն՝ հատկապես որոշակի համաձայնությունների շրջանակում, որոնք դիվանագիտական մակարդակում սովորաբար ձեռք են բերվում այնպիսի հարցերի ուղղությամբ աշխատանքի ընթացքում, ինչպիսին սիրիական հարցի կարգավորումն է: Կրկնում եմ՝ մենք ավելի շուտ դրական ենք տրամադրված եւ հուսով ենք, որ ամերիկյան վարչակազմի կողմից տրված խոստումները կկատարվեն»,- պարզաբանել է նա: