Բավ է պառակտվել
06-06-2015 08:24

Պուտինը Արևմուտքի հետ հարաբերությունների և Ուկրաինայի մասին. Խնդիրներ և լուծումներ


«Ուկրաինական ճգնաժամը սկսվեց Արևմուտքի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով, իսկ Մինսկի համաձայնագրերը միակ լուծումն են՝ այդ ճգնաժամից դուրս գալու համար»,-այս մասին իտալական Corriere della Sera  պարբերականին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքերով, Ռուսաստանը մեղավոր չէ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման համար և սահմանափակումով է պատասխանում իր հասցեին հնչած մարտահրավերներին ու  մանավանդ չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Ռուսաստանով ընդամենը վախեցնում են ա՛յն երկրները, որոնց դա ձեռնտու է:
Վ. Պուտինը իր հարցազրույցը իտալական  լրագրողներին տվել է Իտալիա կատարելիք իր այցի նախաշեմին:
ՌԴ նախագահը հունիսի 10-ին կայցելի Միլան, որտեղ մասնակցություն կունենա Ռուսաստանի ազգային օրվան՝ «Էքսպո-2015»-ին և կայցելի փայտից և ապակուց կազմված ռուսական տաղավար: 2015 hամաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսը անց է կացվում Միլանում. « Սնունդ՝ մոլորակի համար, էներգիա՝ կյանքի համար» կարգախոսի ներքո:
Այցի ընթացքում նախատեսված են նաև ՌԴ առաջնորդի հանդիպումները իտալական կողմի հետ: Իտալիան պատկանում է ԵՄ՝ այն երկրների դասին, որոնք ելույթ են ունենում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Իսկ հարաբերությունները բարդացել են ուկրաինական ճգնաժամի հողի վրա պատժամիջոցների կիրառման հետևանքով:
-Ուկրաինական ճգնաժամը Արևմուտքի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանք է: Արևմուտքը կորցրել է իրավիճակի վերահսկողությունը: Ընդ որում Ռուսաստանը ստիպված է եղել արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին,- հայտնել է Պուտինը:
2014թ. փետրվարին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության առաջնորդների հետ ստորագրեց փաստաթուղթ՝ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, որը վավերացրեցին նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարները:
Սակայն հաջորդ օրը ընդդիմության վերահսկողության տակ անցած Գերագույն ռադան շրջանցելով պայմանավորվածությունները փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ, իշխանությունից զրկեց  Յանուկովիչին և նշանակեց նախագահական ընտրություններ:
Իշխանության փոփոխությունը չընդունվեց Ուկրաինայի մի շարք արևելյան շրջաններում: Մասնավորապես՝ Ղրիմում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվեցին անկախության  հանրաքվեներ: Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմ, իսկ Դոնբասսում ապրիլին ուկրաինական իշխանությունները սկսեցին ռազմական հատուկ օպերացիա, որը արդեն 6,4 հազարից ավելի կյանք է խլել:
«Ես կարծում եմ, որ այս ճգնաժամի պատճառն էլ է զուտ ձեռքի գործ և դա արդյունք է մեր գործընկերոչ ոչ պրոֆեսիոնալ գործողությունների: Այն, թե ինչով է ուղեկցվում այս գործընթացը՝ ևս անընդունելի է: Ուզում եմ ևս մեկ այգամ կրկնել, որ սա բացարձակապես մե՛ր ընտրությունը չէ: Մենք դրան չէինք ձգտում, և պարզապես ստիպված ենք արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ անհասկանալի է, թե ինչու դա արվեց: Նրա խոսքերով մի շարք գործընկերներ, այդ թվում նաև եվրոպական ու ամերիկյան, ասում են, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել:
«Անհրաժեշտ էր հասնել այդ համաձայնագրի կատարմանը (որը կնքվել էր նախագահ Յանուկովիչի և ընդդիմության միջև), նամանավանդ, որ այդ համաձայնագրի տակ իբրև դրա կետերի կատարման երեշխավոր ստորագրել են եվրոպական երեք պետության արտաքին գործերի նախարարներ:
Եթե մեր այս կոլեգաներին օգտագործել են որպես երկրորդական դերակատար, իսկ իրականում նրանք չեն էլ ղեկավարել իրավիճակը, այլ ռեալ դաշտում, ինչպես ասվում է, իրավիճակը ղեկավարվել է դեսպանի, կամ ԱՄՆ ԿՀՎ անդամի կողմից: Այդ պատճառով նրանք պետք է ասեին.   « Դուք գիտեք, որ մենք հեղաշրջումների մասին չենք պայմանավորվել, ու մենք ձեզ չենք աջակցի: Գնացեք ընտրությունների»,- շարունակեց Պուտինը:
« Ենթադրենք նրանց (ամերիկացիների) մոտ էլ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Բայց, եթե ամերիկացիները և եվրոպացիները  ասեին նրանց, ովքեր նման հակասահմանադրական գործողություններ են անում, որ մենք ձեզ չենք աջակցի ոչ մի դեպքում, եթե դուք նման կերպ եք գալու իշխանության, ասեին գնացեք ընտրությունների և հաղթեք: Եվ նրանք  100% հնարավորություն ունեին հաղթել, բոլորը գիտեն այդ մասին: Ահա ա՛յդ դեպքում իրավիճակը լրիվ այլ կերպ կզարգանար»,- հայտարարեց ՌԴ նախագահը: