26-05-2016 10:30

Պուտին. Ռուսաստանն ու Եվրամիությունն անլուծելի խնդիրներ չունեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունն անլուծելի խնդիրներ չունեն: 

«Միաժամանակ մենք կարծում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում խնդիր չկա: Բազմապլանային գործընկերությանը վերադառնալու համար պետք է ընդամենը հաշվի առնել փոխադարձ շահերը»,- ասել է նա:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն մոտեցել են այն կետին, երբ անհրաժեշտ է պատասխանել հարցին, թե ինչպիսին են իրենք տեսնում իրենց հարաբերությունների ապագան եւ որ ուղղությամբ են շարժվում: