Բավ է պառակտվել
11-04-2014 17:16

Օտարներին ուղղված նամակները կարդալը լավ բան չէ. Պուտինը՝ ԵԽ-ին ուղղված նամակին ԱՄՆ արձագանքի մասին

Հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդագրություններ է ուղարկել Արևելյան և Արևմտյան Եվրոպայի պետությունների նախագահներին՝ Ուկրաինայի գազի պարտքի խնդրի վերաբերյալ: ԱՄՆ-ը այդ նամակը շանտաժ է անվանել, ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերեյ Լավրովը: 
ՌԴ նախաահ Վլադիմիր Պուտինը Անվտանության խորհրդի նիստի ժամանակ տարօրինակ է անվանել Վաշինտոնի արձաանքը՝ նշելով, որ "օտարներին ուղղված նամակները կարդալը լավ բան չէ":  ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է նիստի ընթացքում, որ ստացել է Վաշինտոնի առաջին արձագանքը նամակի վերաբերյալ:
"Պետդեպի պատոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է քաղաքականացնի Ուկրաինայի հետ գազի ոլորտում իր հարաբերությունները և կողմնորոշվի ըստ շուկայական գների", - ասել է Լավրովը և նշել, որ նրանք անվանել են այդ "գազային շանտաժ":
Պուտինը "փոքր ինչ տարօրինակ" անվանեց այդ արձագանքը:
"Տարօրինակ է: Համենայն դեպս, օտարներին ուղղված նամակները կարդալը լավ բան չէ: Այն ուղղված էր ոչ թե նրանց, այլ Եվրոպայում գազի օգտատերերին: Բոլորը ընտելացել են նրան, որ մեր ամերիկացի բարեկամները ականջ են դնում, իսկ ականջ դնելը այնքան էլ գեղեցիկ բան չէ", - հայտարարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ գազի գնի բանաձևը ամրագրվել է "Գազպրոմի" և "Նաֆտոգազի" միջև ստորագրված համաձայնագրում դեռևս 2009 թվականին: ՌԴ նախագահը հինգշաբթի հաղորդագրություններ է ուղարկել Արևելյան և Արևմտյան Եվրոպայի պետությունների նախագահներին՝ Ուկրաինայի գազի պարտքի խնդրի վերաբերյալ: Նա, մասնավորպաես, նշել է, որ վերջին չորս տարվա ընթացքում Ռուսաստանըգների իջեցման հաշվին Ուկրաինային 35,4 միլլիարդ դոլլարի չափով օգնություն է տրամադրել և առաջարկել է անհապաղ նախարարական խորհրդակցություններ անցկացնել Ուկրաինային տնտեսության կարգավորման և ռուսաստանյան գազի՝ ստույգ ժամկետներում մատակարարման և տարանցման հարցով: