Բավ է պառակտվել
08-08-2016 16:28

Պուտինը` Ղարաբաղի մասին. Հաղթող պետք է լինեն երկու ժողովուրդները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` Մոսկվան ձգտում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջում գտնեն ու երկու կողմի համար ընդունելի որոշում գտնեն Ղարաբաղյան հակամարտության հարցում։ 

«Խոսեցիք Ղարաբաղի մասին։ Դա իսկապես խնդիր է, որը մեզ բաժին է հասել խորհրդային անցյալից։ Գիտեմ` որքան սուր հարց է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Մենք կձգտենք հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային ու ընդունելի կլինեն երկու կողմի համար»,- Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Նա ավելացրել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթող լինեն երկու երկրի ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ բարդ խնդիրը` այսօրվա ու ապագա սերունդների շահերից ելնելով»։