Բավ է պառակտվել
05-02-2016 15:21

Պուտինը չի պատրաստվում որևէ շփում ունենալ Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շրջանում չի ունեցել և չի պատրաստվում որևէ շփում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Որևէ շփում չի եղել: Ինձ հայտնի չէ, որ որևէ շփում է նախատեսվում»,- նշել է Պեսկովը։ 
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի ներկայացուցիչների հետ նախատեսված չէ: 
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։