Բավ է պառակտվել
05-08-2016 13:29

Պուտին. Ռուսաստանը չի փորձում մենաշնորհային դեր ստանձնել ԼՂ հակամարտության լուծման հարցում

Ռուսաստանը չի փորձում մենաշնորհային դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ու աշխատում է արևմտյան գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի լուծում գտնել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Երբեմն ստիպված ենք լինում լսել, որ Ռուսաստանը փորձում է մենաշնորհային դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ այդպիսով հեռացնելով մյուս միջնորդներին: Սա մոլորոթյուն է: ՌԴ նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումները, իսկ դրանք քսանից ավելին են եղել, միշտ լրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որում համանախագահում են ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նշեմ, որ ամերիկացի ու ֆրանսիացի ներկայացուցիչները մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման եզրափակիչ մասին», - ասել է Վլադիմիր Պուտինը:

«Նույն կերպ ԱՄՆ նախաձեռնությամբ մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը հրավիրված էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ֆրանսիական ԱԳՆ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը: Այս մոտեցումը լավ է օրինակ է, թե ինչպես կարելի է ու պետք է աշխատել միջազգային հակամարտությունների լուծման վրա: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հասնել բոլորի համար ընդունելի լուծման», - ասել է ՌԴ նախագահը: