12-02-2015 13:43

Պուտինը բարձրաձայնել է Դոնբասում հրադադարի հստակ օրը

Վլադիմիր Պուտինը դուրս է եկել նիստերի դահլիճից և պատասխանել լրագրողների հարցերին: Ողջ գիշեր ընթացող բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է պայմանավորվել կարևորագույն հարցի շուրջ՝ փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին : «Մենք աշխատել ենք այն պայմաններում, որոնք կան և շատ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Չնայած բանակցական գործընթացի բարդությանը մեզ հաջողվեց պայմանավորվել կարևորագույն հարցի շուրջ: Ի դեպ, ինչու՞ էն այդքան երկար տևել համաձայնեցումները: Ես կարծում եմ, որ այդ կապված է նրա հետ, որ, ցավոք, Կիևի իշխանությունները առ այսօր հրաժարվում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ ուղղակի կապերից: Նույնիսկ չնայած նրան, որ նրանք ճանաչված չեն, հարկավոր է ելնել կյանքի իրականությունից, և եթե բոլորը ցանկանում են պայմանավորվել կառուցել իրենց հարաբերությունները երկարատև հիմքերով, ապա անհրաժեշտ է հաստատել ուղղակի կապեր: Մենք աշխատել ենք այն պայմաններում, որոնք կան և շատ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Առաջինը՝ փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: Երկրորդ կետը, որը ես չափազանց կարևոր եմ համարում, ծանր զինատեսակների նահանջն է՝ ուկրաինական զորքերի համար այսօրվա շփման գծից և նախորդ տարվա սեպտեմբերի 19 –ին Մինսկի պայմանավորվածություններում նշված գծից Դոնբասի զինյալների համար: Այնուհետև նշվում է երկարատև քաղաքական կարգավորման հետ կապված մի շարք հարցեր: Այս հարցը բաղկացած էմի քանի կետից: Առաջինը սահմանադրական բարեփոխումն է, որում պետք է հաշվի առնվեն Դոնբասի տարածքում բնակվող մարդկանց օրինական իրավունքները: Այնուհետև հաջորդում են սահմանին, Դոնբասի զինյալներին առնչվող, հումանիտար հարցերը, ինչպես նաև այդ տարածքների հատուկ կարգավիճակի մասին նախկինում ընդունած օրենքի իրականացումը: Քննարկվել են նաև տնտեսական և հումանիտար ոլորտի մի շարք հարցեր: Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր կողմերը զսպվածություն կդրսևորեն շուտով մինչև վերջնական հրադադար, թեպետ ի սկզբանե խնդիրը կայանում էր նրանում, որ ինչպես պնդում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները, նրանք ոչ միայն զսպել են իրենց բանակի հարձակումները ի պատասխան կիևյան իշխանությունների ագրեսիվ գործողությունների, այլ նաև հարձակման անցնելով՝ շրջափակել են վեցից ութ հազար հոգուց բաղկացած խմբավորմանը: Իհարկե, նրանք եկել են այն եզրահանգմանը, որ այդ խմբավորումը կզինաթափվի և կդադարեցնի դիմադրությունը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ զսպվածություն դրսևորել և անիմաստ արյունահեղությունից և զոհերից խուսափելու համար անել ամեն ինչ, որպեսզի զորքերի, և հիմնականում ծանր զինատեսակների նահանջը տեղի ունենա առանց արյունահեղության: Ուկրաինայի ղեկավարության ներկյացուցիչները կարծում են, որ շրջափակում գոյություն չունի, ահա թե ինչու նրանք կարծում են, որ ամեն ինչ բավականին հանգիստ կանցնի: Ես ի սկզբանե կսակածներ եմ ունեցել, և ես պատրաստ եմ կիսվել նրանցով ձեզ հետ.եթե այսպիսի շրջափակում իրոք կա, ապա, ելնելով տրամաբանությունից, շրջափակվածները կփորձեն դուրս պրծնել, իսկ նրանք, ովքեր շրջափակումից այս կողմում են գտնվում, կփորձեն միջանցք կազմակերպել իրենց շրջափակված զինծառայողների ելքի համար: Սակայն մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել նախագահ Պորոշենկոյի հետ այն մասին, որ հանձնարարականներ կտանք. ես պատրաստ եմ զբաղվել դրանով, հանձնարարել մեր ռազմական փորձաետներին հայտնաբերել, թե ինչ է այժմ տեղի ունենում շրջապատում: Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ մշակել կամ գոնեփորձել մշակել երկուստեք ընդհունված որոշումների հաստատում: Եվս մեկ անգամ ցանկանում կոչ անել հակամարտող կողմերին հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունը և անցնել տևական կարգավորման քաղաքական գործընթացին»: Մինսկի պայմանավորվածությունների համալիր միջոցները հինգ էջից կազմված փաստաթուղթ է: Այն ստորագրված է եռակողմ կոնտակտային խմբի ներկայացուցիչների՝ ԵԱՀԿ ներկայացուցիչ Հայդի Թալյավինիի, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի, Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխաիլ Զուրաբովի, ինչպես նաև Դոնացկի և Լուգանսկի առաջնորդներ Զախարչենկոյի և Պլոտնիցկիի կողմից: Տվյալ փաստաթղթում նշված է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: Ենթադրվում է նաև ծանր զինատեսակների նահանջն է՝ ուկրաինական զորքերի համար այսօրվա շփման գծից և նախորդ տարվա սեպտեմբերի 19 –ին Մինսկի պայմանավորվածություններում նշված գծից Դոնբասի զինյալների համար: Այդ նահանջը պետք է սկսվի հրադադարի երկրորդ օրվանից ոչ ուշ և ավարտվի 14 օրվա ընթացքում: Տվյալ գործընթացինկաջակցի ԵԱՀԿ-ն եռակողմ կոնտակտային խմբի հավանու ներքո: Նախատեսվում է նաև ուկրաինական օրենսդրությանը համապատասխան տեղական ընրությունների անցկացում: Տվյալ փաստաթղթից ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում պետք է ընդունվի Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակավոր կարգի մասին՝հաշվի առնելով տվյալ տարածքների հատուկ ռեժիմը: Համապատասխան օրենքի ընդունման միջոցով նախատեսվում է ներում և համաներում, որը կարգելի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ անձանց հետապնդումը: Խոսվում է նաև բոլոր պատանդների ազատման և փոխանակման մասին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ գործընթացը պետք է ավարտվի զորքերի նահանջից հետո հինգերորդ օրը: Փաստաթղթում նշված էնաև սոցիալական և տնտեսական կապերի վերականգման մասին: Այստեղ ենթադրվում են այնպիսի սկզբունքային հարցեր, ինչպիսիք են թոշակների և սոցնպաստների վճարումները: Այդ նպատակներով Ուկրաինան պետք է վերականգնի սեփական բանկայինհամակարգի կառավարումը: Հավանաբար այսպիսի փոխանցումները դյուրացնելու նպատակով կստեղծվի միջազգային մեխանիզմ: