12-01-2016 10:11

Պուտինը Սու-24-ի հետ կապված Անկարայի գործողությունները «նվաստացուցիչ» է անվանել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նվաստացուցիչ է անվանել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին դիմելը, երբ երկիրը խնդրել էր պաշտպանել իրեն ռուսական Սու-24 կործանիչի հետ կապված միջադեպից հետո։ Այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:
«Թուրքական ղեկավարությունը Ռուսաստանի հանդեպ իրականացրած ռազմական հանցագործության համար բացատրվելու փորձերի փոխարեն, նետվեց ՆԱՏՕ-ի շտաբ- գրասենյակ՝ պաշտպանություն փնտրելու, դա շատ տարօրինակ է թվում, և, իմ կարծիքով, Թուրքիայի համար նվաստացուցիչ»,- նշել է Ռուսաստանի նախագահը: 
Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում խնդիրները կապված չեն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հետ։ «Թուրքիայի վրա ոչ մեկ չի հարձակվում: Եթե Թուրքիան աշխարհում ինչ-որ տեղ, մոտակա պետություններում ինչ-որ շահեր ունի, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի և ապահովի՞ այդ շահերը, ինչ է»,- ասել է Ռուսաստանի նախագահը: 
Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ «մասշտաբային բախումների նման միջադեպերը չեն հանգեցնի»։  
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։