Բավ է պառակտվել
29-01-2015 16:29

Հարկավոր է պատմել ճշմարտությունը պատերազմի մասին. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց պատմել ճշմարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանի հակառակորդները քաղաքական նկատառումներով հանդես են գալիս անհեթեթ հայտարարություններով: «Դուք գիտեք, թե ինչ աստիճանի անհեթեթ, ես կասեի, խայտառակ հայտարարություններով են հանդես գալիս մեր որոշ հակառակորդները քաղաքական նկատառումներով, Ռուսաստանին սաստելու համար, և, վերջ ի վերջո, պատմությունըփոխելու նպատակով: Մենք, անշուշտ, պետք է դիմակայենք այդ լկտի ստի հոսանքին, պատմության կեղծարարությանը և այլայլմանը», - ասել է Պուտինը մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանների ղեկավարները գրագետ աշխատանք կազմակերպեն և այդ աշխատանքին ներգրավեն բանիմաց գիտնականների, փորձագետների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների: