Բավ է պառակտվել
17-02-2015 10:56

Պուտինը, Մերկելը և Պորոշենկոն քննարկել են ԵԱՀԿ-ի աշխատանքը Դոնբասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնեցրել են այն հստակ քայլերը, որոնք թույլ կտան ԵԱՀԿ դիտորդներին դիտարկում անցկացնել Ուկրաինայի արևելքում, հայտնել է Գերմանիայի ներկայացուցիչը: Այդ քայլերի մանրամասները դեռևս հայտնի չեն և համաձայնեցվել են երկուշաբթի երեկոյան կայացած երկրների առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ: Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ուժային գործողություններ են ձեռնարկել Դոնբասում նախորդ տարվա փետրվարին պետական հեղաշրջումից դժգոհողներին ճնշելու նպատակով: Ուկրաինայում հակամարտության սկզբից ՄԱԿ-իտվյալներով, զոհվել է ավելի քան 5600 մարդ: Փետրվարի 12-ին Մինսկում Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, առաջնորդների բանակցություններից հետո հակամարտության կողմերը՝ Ուկրաինայի իշխանությունները և ապստամբները Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ փետրվարի 15-ից հրադադար, ծանր զինատեսակների նահանջ և անվտանգության գոտու ստեղծում ենթադրող փաստաթուղթ են ստորագրել: Հրադադարը հայտարարվել է փետրվարի 15-ի կեսգիշերին և պահպանվում է ամենուրեք բացառությամբ Դեբալցևոյին: Ավելիվաղ Ուկրաինայի ուժայինների ներկայայցուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ նրանք դեռևս պատրաստ չեն ծանր ինատեսակների նահանջին: Դոնեցկի շտաբի հրամանատարի տեղակալ Էդւարդ Բասուրինը իր հերթին հայտարարել է, որ ծանր զինատեսակների նահանջը պետք է երկկողմանի բնույթ կրի:

Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները

Փետրվարի 12-ին տեղի ունեցած «նորմանդական քառյակի» բանակցությունները անցել են Դոնբասում իրավիճակի սրեցման ֆոնի վրա, որը հրահրվել է ապստամբների հենակետերի վրա հարձակումներ կատարող Ուկրաինայի ուժայինների կողմից: Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպման արդյունքում ընդունվել են համալիր միջոցներ, որոնք մասնավորապես ենթադրում են Դոնբասում հրադադարի հայտարարում փետրվարի 15-ից, ծանր զինատեսակների նահանջ և անվտանգության գոտու ստեղծում: