19-09-2016 09:21

Պուտինն արձանագրել է «Միացյալ Ռուսաստանի» հաղթանակին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության՝ սեպտեմբերի 18-ին կայացած Պետդումայի ընտրություններում տարած հաղթանակի մասին:

«Մենք քաջատեղյակ ենք, որ մարդիկ դժվար կյանքով են ապրում, խնդիրներն ու չլուծված հարցերը շատ են, բայցև այնպես արդյունքն ահա այսպիսին է»,- ասել է  նախագահը:

Բացի այդ, Պուտինը հավելել է, որ այժմ կարելի է վստահաբար ասել, որ կուսակցությունը շատ լավ արդյունք է գրանցել:

«Ճիշտ է, դժվար է, բարդ է, բայց մարդիկ, միևնույն է, քվեարկել են «Միացյալ Ռուսաստանի» համար: Քննադատները կարող են ասել, որ, միգուցե, այնքան էլ լավ չենք աշխատում, որքան պետք է, բայց մեզնից լավ ոչ ոք չի աշխատում»,- շարունակել է Պուտինը:

Կուսակցական ցուցակներով ընտրվել է 225 պատգամավոր, նույնքան էլ՝ միամանդատ շրջաններից: Հայտնի է, որ խորհրդարանի ստորին պալատ են անցել «Միացյալ Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը և «Արդար Ռուսաստան» կուսակցությունը: