Բավ է պառակտվել
04-08-2016 11:12

Պուտինը և Ռոհանին Բաքվում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հարցը

Ռազմատեխնիկական համագործակցության հարցը դրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Բաքվում կայանալիք հանդիպման օրակարգում։ Այդ մասին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նախագահները կքննարկեն երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցը. իրանական կողմը հետաքրքրված է ռուսական նորագույն տեխնիկայով:

Միևնույն ժամանակ, ՌԴ կառավարությունից հայտնել են, որ ռուսական պատվիրակության կազմում կլինի վարչապետի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է ռազմաարդյունաբերական համալիրի համար:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ ՌԴ նախագահն օգոստոսի 8-ին կայցելի Բաքու՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպմանը մասնակցելու համար։