18-11-2015 10:08

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են համակարգել գործողություններն ընդդեմ ԻՊ-ի

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համակարգել երկու երկրների ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գործողություններն ԻՊ-ի դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: «Առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հարցին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, ավելի սերտ կապեր ապահովել և համակարգել երկու երկրների ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գործողությունները Սիրիայում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետ մշակել համատեղ գործողությունների ծրագրի Սիրիայի ինչպես ծովային այնպել էլ օդային տարածքներում: Նա նաև նշել է, որ ռուսական զինվորականները պետք է աշխատեն ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք կգնան Սիրիայի ափին գտնվող ավիակիր, դաշնակիցների նման: