Բավ է պառակտվել
01-07-2016 07:09

Պուտինը Օլանդին ներկայացրել է ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը Օլանդին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահի,, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները:

Միաժամանակ, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռքբերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին:

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցություններ անցկացնել: