Բավ է պառակտվել
26-06-2015 08:17

Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունն ու կոչ է արել ռուսական զորքը դուրս բերել այդ երկրից:«Նախագահ Օբաման հաստատել է Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որը երկիրը ստանձնել է մինսկյան համաձայնությամբ, ներառյալ՝ ռուսական բոլոր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայի տարածքից դուրս բերելը»,-ասված է հաղորդագրության մեջ: Խոսակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բազմիցս Մոսկվային մեղադրել են Ուկրաինայի գործերին միջամտելու համար: Ռուսաստանը հերքում է դա և նման մեղադրանքներն անընդունելի համարում: