Բավ է պառակտվել
16-07-2015 08:43

Օբաման ու Պուտինիը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ընթացքում Ռուսաստանի կարևոր դերի համար: Համաձայնագիրը դարձել է բանակցությունների գագաթնակետը, որոնք տևել են գրեթե 20 տարի, նշում է ամերիկյան կառավարության մամուլի ծառայությունը։ Բացի այդ, Օբաման և Պուտինը պայմանավորվել են հետագայում էլ սերտ կապեր պահպանել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, լարվածության խնդիրների հարցում։