06-09-2016 17:28

Պուտինն ու Օբաման կանգնաց են դեմ հանդիման. մեկ լուսանկարի հետքերով

Չինաստանի Չանչժոու քաղաքում G20-ի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը: Երկու երկրների առաջնորդները մեկ ժամ քննարկում են անցկացրել, որի ընթացքում անդրադարձել են սիրիական և ուկրաինական ճգնաժամներին: Ավելի վաղ, լրագրողները հաղորդել էին, որ Օբաման անձամբ է մոտոցել Պուտինին և խնդրել բանակցությունների համար:

Լրագրողները փորձել են արձանագրել երկու նախագահների համատեղ յուրաքանչյուր քայլը: Լուսանկարներից մեկում Պուտինն ու Օբաման կանգնած են դեմ հանդիման, նայելով միմյանց աչքերի մեջ, ասես բռնցքամարտիկներ լինեն մենամարտից առաջ: Ֆիզիոգնոմիկայի մասնագետ Սվետլանա Ֆիլատովան պատմել է խոշոր տերությունների ղեկավարների երկխոսության տոնայնության մասին, ելնելով նրանց արտաքին վարքագծից:

«Լուսանկարում դիմակայություն է երևում: Պուտինը սեղմել է շուրթերը, կարելի է նաև նույնիսկ ժպիտի նմանեցնել: Ձեռքը փակում է մարմինը: Մարդու դիրք, ով պատրաստ է ետ մղել հարվածը: Ես ուսումնասիրել եմ նրանց հանդիպման լուսանկարները: Ոչ Օբաման, ոչ էլ Պուտինը միմյանց կեղեքիչ ժեստեր ցույց չեն տալիս», - ասել է Ֆիլատովան:

Ըստ նրա, ամեն ինչ չեզոք է, սակայն երբ Օբաման մոտենում էր Վլադիմիր Պուտինին, փոքր - ինչ թեքված էր նրա կողմը, իսկ Պուտինը շարունակում էր մարմինը ուղիղ պահել:

«Սա նշանակում է, որ նա ավելի շատ առաջատար է, նա իր տեղում է, ամուր կանգնած է ոտքերի վրա, այդ բանակցությունները նրա համար խիստ անհրաժեշտ չեն: Հանդիպման ընթացքում, Օբաման ավելի շատ է հետաքրքրված հանդիպման համար, նա ակնհայտորեն ցանկանում է դուր գալ ռուսական նախագահին: Ես ենթադրում եմ, որ իրար ձեռք սեղմելիս Օբամայի ձեռքը ներքևում էր», - ասել է ֆիզիոգնոմիկայի մասնագետը:

Նա ավելացրել է, նման իրավիճակի կարելի է հանդիպել, երբ ստորադաս ողջունում է վերադասին` պակաս քաշ ունեցողի, ձեռքը գտնվում է ներքևում:

«Բայց միևնույն ժամանակ Պուտինը վստահ տեսք ունի ու Օբաման`հաճոյացող: Երբ նրանք իրար խոսում էին, Պուտինն առանձնապես էմոցիաներ չուներ: Օբաման խոսում է, իսկ Ռուսաստանի առաջնորդը զտում է ստացված տեղեկությունները: Օբամայի կարիերան մոտենում է ավարտին: Նա փորձում է սիրաշահել Պուտինին: ԱՄՆ նախագահի դեմքին տխրություն է նկատվում: Հոնքերի ներքին անկյունները բարձրացրած են: Անորոշության և տխրության իրավիճակ կա», - բացատրեց Ֆիլատովան: