Բավ է պառակտվել
05-09-2016 09:35

Չինաստանում ընթանում է Օբամա-Պուտին հանդիպումը

Չինաստանում G20-ի գագաթաժողովի հարթակներում սկսվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպումը տեղի է ունենում Հանջոու քաղաքի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Պուտինն ու Օբաման միմյանց ձեռք են սեղմել, որից հետո անցել են բանակցություններին:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ԱՄՆ պատվիրակության կազմում է պետքարտուղար Ջոն Քերրին:

Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Օբաման ու Պուտինը կիրակի մի քանի անգամ «ոտքի վրա» շփվել են եւ պայմանավորվել առանձին հանդիպում ունենալ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, բանակցությունների գլխավոր թեման կարող է լինել Սիրիայի հարցը: