Բավ է պառակտվել
07-07-2016 09:31

Պուտինն ու Օբաման քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլեր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի ձեռնարկած ջանքերը: Այս մասին հայտարարվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցում: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Վլադիմիր Պուտինն ամերիկյան պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն ուղղորդվել է հակամարտության գոտում իրադրության անհապաղ կայունացմանը նպաստելու եւ խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ: