13-05-2015 13:48

Պուտինը և Քերրին քննարկել են պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 12-ին Սոչիում կայացած բանակցություններում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բարձրացրել է ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցը:Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է պատժամիջոցների թեմային, դրան անդրադարձ եղել է: Այդ հարցը բարձրացրել է ոչ ռուսական կողմը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Պեսկովը նշել է, որ «այդ թեման նախկինի պես մեր օրակարգի հարցերի մեջ է»: