09-08-2016 11:06

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Պետերբուրգում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում:

Ակնկալվում է, որ երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպումը վճռական խթան կհաղորդի ռուս-թուրքական հահրաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015 թվականի նոյեմբերին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո:

«Կարծիքներ են փոխանակվելու մասին մասին, թե ինչպես, ինչ տեմպերով եւ ինչ հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների վերականգնմամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: