Բավ է պառակտվել
12-06-2015 08:21

Պուտինն ու Էրդողանը Բաքվում կքննարկեն էներգետիկ համատեղ ծրագրերը և Սիրիայի հարցը

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը և էներգետիկ համատեղ ծրագրերը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  «Իրականում, դա բավականին կարևոր հանդիպում է: Նախ, Պուտինն ու Էրդողանը վաղուց չեն հանդիպել, Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են շատ կարևոր գործընկերներ մնալ և առևտրա-տնտեսական, և ներդրումային, և ամենատարբեր բնագավառների խոշոր ծրագրերում: Այդ պատճառով ամեն անգամ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգը շատ ընդգրկուն է` հաշվի առնելով, որ հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պեսկովը: «Իհարկե, հարկավոր կլինի համեմատել և մտքեր փոխանակել բարդ իրավիճակների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում. Սիրիայի իրավիճակը, իհարկե, մեր երկու երկրների առևտրա-տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև խոշորագույն ծրագրերի վրա համատեղ աշխատանքները, այդ թվում և էներգետիկայի բնագավառում»,-պարզաբանել է Պուտինի մամուլի քարտուղարը: