Բավ է պառակտվել
04-11-2015 14:57

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 
Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական համագործակցությանը, Բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի հերթական նիստին, առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ 
Բացի այդ, նախագահները պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Անթալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում։ 
«Պուտինն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող վիճակի մասին՝ Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացած «աջակցության խմբի» նախարարական հանդիպումների արդյունքների լույսի ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին շնորհավորել է նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած հաղթանակի առիթով։