Բավ է պառակտվել
29-06-2016 16:54

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպման մասին: Այդ մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմում աղբյուրը:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ երկրների նախագահները վճռականություն են հայտնել վերականգնել երկու երկրների միջև փոխհարաբերությունները և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դրա համար հարկավոր է կատարել «անհրաժեշտ քայլեր»:
Հայտնի է, որ նախագահների հեռախոսազրույցը տևել է 40 րոպե: Զրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատացել էին 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքական կործանիչները խոցել էին ռուսական ռմբակոծիչը: Դրանից հետո Պուտինը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ: