25-02-2016 15:42

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությանն ու միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Բացի այդ՝ կողմերը կարծիքներ են փոխանակել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի շուրջ ու կարևորել կրակի դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ձեռք բերված պայմանավորվածությունը: