Բավ է պառակտվել
08-06-2015 16:01

Պուտինն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթվա վերջին Բաքվում կայանալիք հանդիպմանը ծրագրում են քննարկել երկկողմանի համագործակցության, առևտրա- տնտեսական, քաղաքական  հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ որևէ փաստաթղթի ստորագրում չի պլանավորվում:
«Ինչ վերաբերվում է Ալիևի հետ բանակցություններին, ապա բնականաբար այնտեղ առևտրա- տնտեսական հարաբերություններն են, քաղաքական ոլորտը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,- նշել է Ուշակովը:
Կողմերը մտադիր են նաև քննարկել Աստրախանում կայացած Կասպյան 4-րդ գագաթնաժողովի որոշումների իրականացման ընթացքը:
«2014թ. Ապրանքաշրջանառությունը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հասել է ռեկորդային մակարդակի՝ կազմելով 4 միլիարդ դոլլար, ինչը 12%-ով ավել է նախորդ տարվա հետ համեմատած:
Ընթացիկ տարվա առաջին քառորդում, նախորդ տարվա նույն շրջանի հետ համեմատած, ապրանքաշրջանառությունը աճել է 5,8%-ով և կազմում է 707մլն դոլլար:
Համաձայն 2013 թ. օգոստոսի 13-ին կնքված միջխորհրդարանական համաձայնագրի, երկու երկրների միջև առևտրային փոխանակման հետագա ընդլայնումը կնպաստի Սամուր սահմանային գետի վրայով  նոր ավտոմոբիլային կամուրջի կառուցմանը »,- նշել է Ուշակովը: