Բավ է պառակտվել
26-01-2016 09:11

Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կընդլայնվեն.Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին նա ասել է Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հավաքի ժամանակ: «Մենք կընդլայնենք Թուրքիայի դեմ սահմանափակումները շինարարության ոլորտում, որտեղ այժմ աշխատում է 300 թուրքական ընկերությունը 50 միլիարդ դոլարի պայմանագրերով»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով, պատժամիջոցների ընդլայնման շնորհիվ Ռուսաստանում կարող է ստեղծվել ավելի քան 87 հազար աշխատատեղ: