Բավ է պառակտվել
10-07-2015 12:58

Հայաստանը կմիանա ՇՀԿ–ին որպես գործընկեր. Պուտին

Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) որպես կազմակերպության գործընկերներ, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 
«Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են ՇՀԿ-ի ընտանիքին որպես երկխոսության գործընկերներ»,- ասել է նա՝ բացելով կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը: 
Պուտինի խոսքերով՝ կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքին: «Ես մի շարք երկրներ հետաքրքրվածություն են արտահայտում մեր կազմակերպությանը այս կամ այն կերպ միանալու հարցում: Ուշադիր կքննարկենք նրանց դիմումները՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,- ասել է ՌԴ նախագահը: