Բավ է պառակտվել
18-12-2014 10:21

Պսակին սխալվել է. Օբաման դեռ չի ստորագրել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օրենքը

ԱՄՆ Պեռդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին սխալվել է՝ ասելով, որ Օբաման արդեն ստորագրել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը։ ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշոտնական ներկայացուցիչը նշել է, որ ռուսական պետական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ սահմանող եւ Ուկրաինա սպառազինություն մատակարարել թույլատրող օրինագիծը ԱՄՆ նախագահը դեռ չի ստորագրել: Պաշտոնյան ենթադրել է, որ Պսակին կարող էր շփոթվել, եւ հաստատել է, որ Օբաման մտադիր է ստորագրել օրինագիծը, սակայն հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: