Բավ է պառակտվել
24-02-2015 08:38

Փսակին կոչ է արել վերադարձնել «ադրբեջանցի գերիներին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կոչ է արել «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին հանձնել Ադրբեջանի կառավարությանը: 
Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով անցյալ տարի սահմանը հատած և դեռահասի սպանած ադրբեջանցիներին ազատ արձակելու մասին հարցին՝ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին կրկնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը՝ նրանց մարդասիրական դրդապատճառներով Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին: 
«Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև: Ահա թե ինչ նկատի ուներ նա»,- ասել է Փսակին: 
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ-ում դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։