Բավ է պառակտվել
27-12-2014 10:12

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի հետ համատեղ կենտրոնի համաձայնագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի վերաբերյալ համաձայնագրին, հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում: Հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնը ծրագրվում է ստեղծել Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակները վերացնելուն աջակցելու համար: Կենտրոնը համագործակցելու է ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ միջազգային այլ կազմակեպությունների կառույցների հետ: ՌԴ ԱԻՆ-ին հանձնարարվել է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել եւ համաձայնագիր ստորագրել կառավարության անունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: