Բավ է պառակտվել
24-11-2016 10:15

Խախտումներ Սփյուռքի նախարարությունում, կամ գումարներ են կորում

Խախտումներ են արձանագրվել Հայաստանի սփյուռքի նախարարությունում մարտի 30–ից սեպտեմբերի 1–ը վերահսկիչ պալատի անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում:

Ըստ տեղեկությունների, սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ:

Իսկ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 և 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 82 մլն դրամ:

Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել: 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխվել է միայն 1025-ը, իսկ մնացած 075 հատը՝ մոտ 4 մլն դրամ արժեքով «անհետ կորել են»: