Բավ է պառակտվել
24-07-2015 11:08

ՀԱԿ-ն առաջընթաց է արձանագրել.Է. Շարմազանով

«Բնականաբար ծանոթ եմ ՀԱԿ-ի գնահատականին սահմանադրական բարեփոխումների նախնական նախագծի վերաբերյալ: Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլորը կողմ կլինեն»,-ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազամովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ի դիտարկումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:  Նա նշեց, որ չհամաձայնվելով ՀԱԿ-ի ներկայացրած թեզերից մեծ մասի հետ, քաղաքական այդ ուժն առաջընթաց է արձանագրել. «Եթե նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ղեկավարած ուժը կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումները, այսօրվա նրանց հայտարարությունը, վերլուծությունները բարեփոխումների տեքստից, իրավական գնատական հնչեցնելը նշանակում է, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկումների մեջ: Իսկ այն, որ նրանք դեմ են այս կամ այն դրույթին, իրենց կարծիքն է: Դեռևս սահմանադրական բարեփոխումների նախական տարբերակն է, կա ժամանակ, կքննարկենք, կտեսնենք: Կրկնում եմ, որ ՀՀԿ-ի համար ամեն գնով սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը գերնպատակ չէ, պարզապես մեր կարծիքն այս փուլում այն է, որ Հայաստանի համար ավելի շահեկան կլինի, որպեսզի մենք անցում կատարենք կառավարման խորհրդանական մոդելին, որը հնարավորություն է տալիս անցնցուն, արդյունավետ կառավարման, անցնցուն իշխանափոխություն: Միաժամանակ կլինեն տարբեր կարծիքներ, բնական եմ համարում ժողովրդավարական երկրների համար»: Է. Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը «կյանքի ու մահվան խնդիր չէ», երկրում կան այլ օրակարգային, առաջնային հարցեր՝ պետության անվտանգություն, տնտեսական աճի ապահովում, արտագաղթի դեմ պայքար: «Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի»,- ասաց նա: