Բավ է պառակտվել
22-11-2013 22:27

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կմտնի ՌԴ-ի հրամանատարության տակ. Ալեքսանդր Գոլց

Ռուսաստանը մտադիր է Հայաստանի և Ղազախստանի հետ առաջիկայում ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրում գործող մի շարք ուժային կառույցների բարձրագույն հրամանատարական պաշտոններում նշանակված զինվորականների հետ հանդիպման ժամանակ, գրում է 1in.am-ը:

Խոսակցություններ կան, որ Պուտինի՝ ՀՀ կատարելիք այցի օրակարգում մի շարք այլ հարցերի թվում այս հարցը լինելու է գլխավոր թեմաներից մեկը: «Սա ենթադրում է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը կանցնի ՌԴ-ին, քանի որ ՀՕՊ-ի հրամանատարական կետը լինելու է ՌԴ-ում»,-ասել է ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ամենօրյա հանդես» պարբերականի հոդվածագիր Ալեքսանդր Գոլցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Նա պարզաբանեց, որ միասնական ՀՕՊ համակարգը ենթադրում է ՀՀ ՀՕՊ համակարգի միացում ՌԴ ՀՕՊ-ին: Ըստ նրա՝ սա առաջին հերթին ենթադրում է մշտական կապ ՀՕՊ համակարգերի միջև: