10-11-2016 11:52

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ լայնամասշտաբ արշավ է սկսվել

ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել:

«Հայկական Վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները Եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե ղրանց մասնակցի նաև ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

Վերջերս ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպումից առաջ Վարդան Օսկանյանն («Համախմբում» կուսակցության նախագահ) ու Արթուր Բաղդասարյանը («Հայկական Վերածնունդի» նախագահ) պնդել են իրենց պայմանը։

Սվիտալսկին չի մերժել վերջիններիս, բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանի համար առանձին հանդիպում է կազմակերպել, մնացած քաղաքական ուժերի համար՝ առանձին: