Բավ է պառակտվել
08-10-2014 12:50

ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը ճիշտ էր. Հանրապետական պատգամավոր


Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Հանրապետական պատգամավոր Հովհհանես Սահակյանը նշել է, որ Հայաստանն, իհարկե, սպասում է, որ հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության անդամակցության համաձայնագիր կկնքի, որն ուժի մեջ կլինի 2015թ.-ի հունվարից: Այդ մասին հոկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետական պատգամավոր, պետա-իրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաններ Սահակյանը:
Ըստ նրա՝ սա նաեւ ռազմավարական խնդիր կլուծի՝ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական անվտանգության խնդիրը: «Ուստի Եվրասիական տնտեսական միությանն անդամկցելու որոշումը ճիշտ էր ու տեղին»,- ընդգծել է Հովհաննես Սահակյանը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսային անցակետի հնարավորությանը՝ պատգամավորը նշել է. «Չեմ կարծում, որ սա այն թեման է, որը հարկավոր է քննարկել, քանի որ այդ կերպ կարող ենք վնասել իրավիճակին: Հայաստանի առաջընթացը երբեւէ չի կարող Լեռնային Ղարաբաղի բարգավածման հաշվին լինել»: Մինսկում հոկտեմբերի 10-ին ԵՏՄ գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է Հայաստանի միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը: