25-11-2015 18:05

Ցեղասպանությունը չճանաչելու պատասխանատվության նախագիծը ներկայացվել է Պետդումա

Թուրքիայի կողմից 1915թ հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատասխանատվության մասին օրինագիծը ներկայացվել է ՌԴ Պետդումա: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է «Справедливая Россия» խմբակցության ղեկավարը: «Հենց նոր մենք մտցրեցինք Թուրքիայի կողմից 1915թ հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատասխանատվության մասին օրինագիծը»,- իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ խմբակցությունը մտադիր է ՌԴ Պետդումա մտցնել մի օրինագիծ, որում առաջարկվում էր պատասխանատվություն հաստատել Հայոց ցեղասպանությունը ժխտման համար: