Բավ է պառակտվել
02-12-2015 14:22

ԲՀԿ-ն չի միանա «Նոր Հայաստան» ճակատի ավանտյուրային. Բաբայան

«Բարգավաճ Հայաստանը» երբեք չի միանա ավանտյուրաներին ու ագրեսիվ կոչերին: Այս մասին չայսօր լրագրողներին հայտնել է պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հակառակորդների անժամկետ ակցիան, որը դեկտեմբերի 1-ին է սկսվել: Հանրահավաքի Առաջին օրը ավարտվեց մայրաքաղաքի Ազատության հրապարակում նստացույցով: ««Բարգավաճ Հայաստանը» երբեք չի միացել ավանտյուրաներին ու ագրեսիվ կոչերին, որոնք հնչեցնում է«Նոր Հայաստան» փրկության ճակատը»,- հավատացրել է Բաբայանը: Հանրահավաքի կազմակերպիչներին նա անվանել է չկայացած ու իրենց սպառած քաղաքական գործիչներ: «Ժողովուրդը նրանց չի աջակցում: Նրանք չեն կարողանում ոչինչ իրականացնել, ու մենք դա տեսանք: Եթե նրանք չեն կարողանում որոշել, թե ուր տանեն հավաքվածներին ու փողոցում կանգնած ՝ քննարկում են այդ հարցը Հմայակ Հովհաննիսյանի հետ, այդ դեպքում էլ ինչի՞ մասին ենք խոսում»,- ասել է Բաբայանը: Սկզբում, ընդդիմությունը տեղեկացրել է իշխանություններին իրենց շուրջօրյա բողոքի ակցիա անցկացնելու մասին վրաններ է կառուցել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում: Հանդիպման սկիզբը նշանավորվեց իրավապահների հետ բախումներով, այդ թվում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: «Նոր Հայաստան»-ի առաջնորդներից մեկը` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, նույնիսկ փորձել է ծաղկեպսակ դնել գրասենյակի պատերին, ինչը պետք է խորհրդանշեր «երկրում ՀՀԿ իշխանության վաղ ավարտը»: Սակայն, իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ կուսակցության գրասենյակին: