Բավ է պառակտվել
07-10-2014 15:59

՛՛Սերժ Սարգսյան, Հեռացի՛ր՛՛ կոչը հարցի լուծում չի. ԲՀԿ պատգամավոր

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե չի կարխում, որ «Սերժ Սարգսյան, հեռացիր» կոչը-պահանջը Հայաստանի բոլոր խնդիրների լուծումն է:
՛՛Մենք կարծում ենք, որ այնպիսի կոչեր պետք է հնչեն, որոնք էական խնդիրներ կլուծեն: Երկիրը ավերվում է բառիս ուղիղ իմաստով: Պետք է դադարեցնել այդ գործընթացը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում՛՛, - հայտարարել է Մարգարյանը:
Մարգարյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարեւոր է համարում իշխանությունների կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերի շուրջ փոզիջումների ձեռքբերումը: «12 կետերից է կախված քաղաքական ուժերի հետագա գործողությունները»: