22-12-2014 17:20

Հանդիպումներ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի <<Հայրենիք>> եւ <<Ժողովրդավարություն>> խմբակցությունների անդամների հետ:
Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները դարձել են ավանդական եւ գործնականում ապացուցել իրենց արդյունավետությունն ու պահանջված լինելը:
Հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: